Ռեսուրսներ
Ոստիկանության բարեփոխումները քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների շրջանակում

Սույն ուղեցույցում ներկայացվում են քրեական արդարադատության գարծընթացում ՔԱՀ-ի տարբեր կառույցների փոխառնչությունները, նրանց հարաբերությունները կառավարական համապատասխան կառույցների, ինչպես նաև անվտանգության և արդարադատության ոլորտներում ծառայություններ մատուցող ոչ պետական կառույցների և քաղաքացիական հասարակության հաստատությունների հետ: Մանրամասնորեն նկարագրվում են վերոհիշյալ հարաբերություններում բարեփոխումների գործնական քայլերի արդյունքում կուտակված՝ հաջողված փորձի մի շարք օրինակներ: Միաժամանակ ներկայացվում են ՔԱՀ-ի բարեփոխումների համապարփակն մոտեցման կիրառությամբ միջազգային համագործակցության խորացման հնարավոր տարբերակներ:
Սույն հրատարակության մեջ արտահայտված տեսակետները, կարծիքները, մեկնաբանություններն ու այլ տեղեկատվությունը հնարավոր է չարտահայտեն Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) տեսանկյունը և չհամընկնեն ԵԱՀԿ մոտեցումների հետ, եթե ուղղակիորեն նշված չէ, որ ԵԱՀԿ-ն է հանդիսանում սույն փաստաթղթի հեղինակը: