ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված կանանց հիմնախնդիրները լուսաբանող լրագրողական մրցույթի հաղթողները հայտարարվեցին Երևանում
31 լրագրողներ մրցանակներ ստացան իրենց աշխատանքների համար, որոնք խթանում են կանանց գործունեությունը քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում: Հաղթողները հայտարարվեցին ս.թ. փետրվարի 13-ին Նա/Նե հինգերորդ հոբելյանական մրցանակաբաշխության ժամանակ: Միջոցառումը կազմակերպել էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը:
Տպագիր, առցանց և հեռարձակվող լրատվամիջոցների ներկայացուցիչները, ինչպես նաև անկախ լրագրողները իրենց նյութերն էին ներկայացրել մրցույթին, որում անդրադարձել էին կանանց գործունեությանն և ձեռքբերումներին, խնդիրներին և մարտահրավերներին՝ դիտարկելով այն տղամարդկանց և կանանց հավասարության տեսանկյունից:
Մրցույթին մասնակցել են մոտ 143 լրագրող և 300 աշխատանք, որոնք գնահատվել են ժյուրիի կողմից, որի կազմում էին ԶԼՄ-ների և գենդերային հավասարության խնդիրներով զբաղվող մասնագետները: Հաղթողներ ճանաչվեցին հեռուստատեսային նյութ, տպագիր հոդված, ռադիոնյութ, առցանց հոդված, հանրային թղթակցություն/բլոգ, ֆոտո ռեպորտաժ, առևտրային գովազդ անվանակարգերում:
Հաղթողների թվում էին <Ինտերնյուս> ՀԿ-ից Նաիրա Մարտիկյանը, <Ազատություն> ռադիոկայանից Անուշ Մկրտչյանը, <Առավոտ> օրաթերթից Նելլի Բաբայանը, Ditaket.am-ից Անուշիկ Ավետյանը, Hraparak.am-ից Աստղիկ Սարգսյանը, MyNews.am-ից Նելլի Շիշմանյանը և Persona Grata ընկերությունը: Հատուկ 5-րդ հոբելյանական մրցանակ ստացավ Սառա Խոջոյանը, ով ճանաչողական այցով կմեկնի Միացյալ Թագավորություն՝ ուսումնասիրելու ԶԼՄ-ների լուսաբանման միջոցով կանանց իրավունքները խթանելու Բրիտանական փորձը: Մրցույթի հաղթողներին հանձնվեցին Նա/Նե մրցանակներ, վկայագրեր և դրամական պարգևներ:
Մրցույթի ավանդական անվանակարգերին զուգահեռ սահմանվել և հանձնվել են ևս 11 հատուկ մրցանակներ գործընկեր կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, Վորլդ Վիժն Հայաստանի գրասենյակի, ՕՔՍՖԱՄ Հայաստանյան մասնաճյուղի, Հանրային լրագրության ակումբի, Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Հայաստանի երիտասարդական կանանց ասոցիացիայի կողմից:
Նա/Նե հոբելյանական մրցույթի շրջանակում կազմակերպվել է նաև հինգ տարիների մրցանակակիր նյութերի ցուցահանդես: