ԵԱՀԿ և ԵՄ տրամադրեցին սարքավորումներ` բարելավելու ընտրողների հաշվառումը
ԵՐԵՎԱՆ, մարտի 29-ը, 2012թ. – Այսօր ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Եվրամիության ֆինանսական աջակցությամբ երեսունվեց համակարգիչներ և տպիչ սարքեր հանձնեց ՀՀ ոստիկանությանը` օգնելու նախապատրաստվել առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրություններին:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆստրան և ՀՀ ոստիկանության ղեկավարի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը ստորագրեցին հանձնման պայմանագիր: Սարքավորումները կտրվեն Անձնագրերի և վիզաների բաժնին` աջակցելու ոստիկանությանը կազմել ընտրողների ռեգիստրը և տվյալները ճշտել այլ բազաների հետ առավել արդյունավետ կերպով:
“Անձնագրերի և վիզաների բաժինը շատ կարևոր դեր ունի ընտրությունների կազմակերպման գործում: Ընտրական ամբողջ գործընթացի արժանահավատ լինելը կախված է ընտրողների ճշգրիտ հաշվառումից, - ասաց Կարել Հոֆստրան` ավելացնելով, - ռեգիստրն արդեն զգալի կերպով բարելավվել է նախորդ ընտրությունների ընթացքում, և մենք վստահ ենք, որ այս աջակցությունն էլ ավելի կնպաստի ցուցակների ճշգրտությանը”:
Ոստիկանությանը տեխնիկական սարքավորումներ տրամադրելը մի մասն է ծրագրի, որը միտված է Հայաստանում ընտրական գործընթացների հզորացմանը` միջազգային չափանիշներին համապատասխան: Այն իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Եվրամիության 1,7 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցությամբ: