ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը և Երևանի քաղաքապետը քննարկում են կարգավորման համակարգի բարեփոխումները
ԵՐԵՎԱՆ, 24 Փետրվարի 2011 - ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարն այսօր հանդիպել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ` քննարկելու Հայաստանի կարգավորման քաղաքականության բարեփոխման նախաձեռնությունները:
Քննարկման առանցքում էին ներկայիս կանոնակարգերը և բարեփոխումների` գործարար միջավայրի բարելավման և օտարերկրյա ներդրումների խթանման հեռանկարները: Հանդիպմանը մասնակցեց նաև ԵԱՀԿ գրասենյակի կողմից վարձված փորձառու խորհրդատուն:
ԵԱՀԿ գրասենյակն աջակցում է պետության` կանոնակարգման համակարգի բարեփոխումների ջանքերին` բարձրացնելու վարչարարության թափանցիկությունը: Հանդիպման ընթացքում Կապինոսը ներկայացրեց գրասենյակի աջակցությունը, որ նաև ներառել է Հայաստանի գործարար միջավայրի գնահատում: Կարապետյանը ընդգծեց կարգավորման բարելավման կարևորությունը Երևանի գործարար սեկտորի համար: