ԵԱՀԿ երևանյան գրասենյակը սարքավորումներ է տրամադրել Հայաստանի Քննչական կոմիտեին՝ օգնելու բարելավել քրեական արդարադատությունը Հայաստանում
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը 2015թ. ապրիլի 15-ին նվիրաբերել է սարքավորումներ, այդ թվում `տասնհինգ համակարգիչ և երեք տպիչ-սկաներ նորաստեղծ պետական Քննչական կոմիտեին՝ հաստատության և քննիչների կարողություններն ու գործունեության արդյունավետությունը կատարելագործելու նպատակով, նաև աջակցելու նյութերի և փաստաթղթաշրջանառության աստիճանական թվայնացմանը:
«ԵԱՀԿ-ն մեծապես կարևորում է մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև միջազգային չափանիշներին համապատասխան քրեական արդարադատության համակարգի խթանումը, և մենք հուսով ենք, որ մեր համատեղ ջանքերը կնպաստեն այս նպատակի իրագործմանը», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինինը:
Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը ողջունել է ԵԱՀԿ աջակցությունը. «Քաղաքացիներն իրավունք ունեն տեղեկատվության՝ իրավապահ մարմինների ու քննչական կոմիտեի ձեռնարկած գործունեության և քայլերի մասին՝ ուղղված հանցագործությունների բացահայտմանն ու ապահովելու օրենքի գերակայությունը», - ասել է նա: «Աշխատանքային պատշաճ պայմանները և անհրաժեշտ տեխնիկական սարքավորումները ազդեցություն ունեն քրեական դատավարության կազմակերպման որակի և արդյունավետության վրա: ԵԱՀԿ գրասենյակի աջակցության շնորհիվ քրեական գործերի նյութերի թվայնացում իրականացնելու փարձնական ծրագիրը ներկայումս ընթանում է Երևանի երկու քննչական վարչություններում ՝ ի նկատի ունենալու նաև հետագա թվայնացման ներդրումը տարածքային ստորաբաժանումներում»:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը նաև տրամադրել է հավելյալ տեխնիկական սարքավորումներ՝ ուսումնական կենտրոնի համար, որը կգործի Քննչական կոմիտեում՝ նպաստելու քննիչների մասնագիտական հմտությունների կատարելագործմանն ու կենտրոնի վարչա-տեխնիկակական համալրմանը: Սարքավորումները ներառում են՝ սերվեր, քսան համակարգիչ, մոնիտորներ, գրատախտակ, պրոյեկտոր, և այլ համապատասխան նյութեր:
ԵԱՀԿ-ն նաև աջակցել է կոմիտեի պաշտոնական կայքէջի մշակմանը՝ բարձրացնելու կառույցի գործունեության թափանցիկությունը և հանրային հասանելիությունը:
Այս ջանքերը մաս են կազմում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության՝ խթանելու արդար դատաքննության չափանիշներ Հայաստանում: