Մարդու իրավունքները և խտրականության կանխարգելումը՝ Երևանում ԵԱՀԿ աշխատաժողովի ուշադրության կենտրոնում
Երևանում 2015թ. մարտի 20-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի համագործակցությամբ՝ իրավաբանների և իրավապաշտպանների համար կազմակերպված մեկօրյա սեմինարի թեման էր մարդու իրավունքների ներպետական և միջազգային գործիքները՝ խտրականության դեմ պայքարելու ուղղությամբ:
Սեմինարն անդրադարձավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վերջին զարգացումներին՝ խտրականության կանխարգելման կոնվենցիայի 14-րդ հոդվածի ներպետական կիրառման համատեքստում: Սեմինարի ընթացքում մասնակիցները քննարկեցին նաև արդյունավետ միջոցները, որոնք պետք է երաշխավորվեն խոշտանգումների կանխարգելման երրորդ հոդվածի համաձայն՝ կոնվենցիայի 14-րդ հոդվածի հետ համատեղ՝ խոցելի և խտրականության ենթակա խմբերի համար:
Բացի այդ՝ մասնակիցներն ուսումնասիրեցին ռազմավարական դատավարությունը՝ որպես խտրականության դեմ պայքարի գործիք՝ միջազգային և տեղական մակարդակներում:
Սեմինարը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության համատեղ ծրագրի շրջանականերում՝ կատարելագործելու փաստաբանների և իրավապաշտպանների կարողությունները Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) և Եվրոպական սոցիալական վերանայված խարտիայի (RESC) ներպետական կիրառման ուղղությամբ: ԵԱՀԿ երևանյան գրասենյակը բազմիցս աջակցել է փաստաբանների և իրավապաշտպանների՝ մարդու իրավունքների պաշտպանության հմտությունների կատարելագործմանն ուղղված ջանքերին: