Ռեսուրսներ
Նուբարաշենի տարածքի գնահատում

Զեկույցը ներկայացնում է Երևանի շրջակայքում գտնվող Նուբարաշենի գերեզմանոցի տարածքում ժամկետանց պեստիցիդների և կայուն օրգանական աղտոտիչների աղտոտվածության աստիճանի և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցությունը ուսումնասիրության արդյունքները: Այն նաև ներառում է տարածքի վերականգնման հնարավոր սցենարները: Ծրագիրն իրականացվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից՝ ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ: «Թաուվ ԲՎ» (Tauw BV) նիդերլանդական ընկերությունը իրականացրել է ծրագրի իրագործելիության ուսումնասիրություն, ինչպես նաև բնապահպանական և առողջապահական ռիսկերի գնահատում:
Սույն հրատարակության մեջ արտահայտված տեսակետները, կարծիքները, մեկնաբանություններն ու այլ տեղեկատվությունը հնարավոր է չարտահայտեն Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) տեսանկյունը և չհամընկնեն ԵԱՀԿ մոտեցումների հետ, եթե ուղղակիորեն նշված չէ, որ ԵԱՀԿ-ն է հանդիսանում սույն փաստաթղթի հեղինակը: