ԵԱՀԿ-ն նպաստում է Հայաստանում քաղաքացիական ակտիվությանը և կանանց քաղաքական մասնակցությանը
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններից և քաղաքական կուսակցություններից մոտավորապես յոթանասուն ներկայացուցիչներ 2013թ. հուլիսի 23-26-ին կմասնակցեն հասրարակական մասնակցությունը բարելավելու և կանանց ներգրավվածությունը պետական քաղաքականության մեջ ապահովելու թեմային նվիրված համաժողովին:
Միջոցառման կիզակետում են այն մարտահրավերները, որոնց հետ Հայաստանը առնչվում է՝ կապված ժողովրդավարացման գործընթացների հետ, և մասնակիցներին՝ ներառյալ պետական պաշտոնյաներ, քաղաքական կուսակցությունների առաջնորդներ և քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, հնարավորություն է ընձեռում քննարկելու խնդիրներ, ինչպիսիք են՝ պետական քաղաքականությունը ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ, քաղաքական իրավունքերի և քաղաքացիական ազատությունների պաշտպանության և ինստիտուցիոնալ հաշվետվողականության վերաբերյալ:
<<Որակյալ ժողովրդավարական համակարգերը կառուցվում են հիմք ընդունելով ներառումը, մասնակցությունը և հաշվետվողականությունը: ԵԱՀԿ-ն հետամուտ է խթանել երկխոսություն այս խնդիրների շուրջ՝ առաջնորդների և քաղաքական գործիչների շրջանում>>,- նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը իր ողջույնի ելույթում: Միջոցառման բացմանը նրան միացան Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը և <<Համալսարանական կրթությամբ կանանց հայկական ասոցացիայի>> նախագահ Ջեմմա Հասրաթյանը:
Համաժողովը մաս է կազմում մի շարք միջոցառումերի, որոնց նպատակն է ժողովրդավարական երկխոսության խթանումը: Այն կազպակերպվել էր <<Համալսարանական կրթությամբ կանանց ասոցացիա>> հասարակական կազմակերպության կողմից՝ Հայաստանի Ազգային ժողովի հետ համատեղ և ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ: Միջոցառումը իրականացվել է Թբիլիսիում Նիդերլանդների դեսպանատան ֆինանսական աջակցությամբ: