ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նվիրատվություն է հանձնել Երևանի “Մուրացան” հիվանդանոցին
![](https://www.osce.org/files/imagecache/10_large_gallery/f/images/hires/1/3/92132.jpg?1517404951)
Հայաստան իր պաշտոնական այցի շրջանակներում, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյեն ս.թ. հուլիսի 11-ին Երևանի պետական բժշկական համալսարանի <Մուրացան> հիվանդանոցին շնորհեց 2012թ. ԵԱՀԿ բարեգործական պարահանդեսի հասույթից ստացված նվիրատվությունը: Այն կօգտագործվի բժշկական սարքավորումներ ձեռքբերելու համար` ուռուցքաբանական և հեմատոլոգիական հիվանդություններով երեխաներին համապատասխան բուժում ապահովելու նպատակով:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ՀՀ առողջապահության փոխնախարար, Հայկ Դարբինյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, Սամվել Ավետիսյանը, հիվանդանոցի քիմիոթերապիայի բաժնի աշխատակազմը մասնակցեցին միջոցառմանը:
2011թ-ին ևս նմանատիպ նվիրատվություն է հանձնվել հիվանդանոցին:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի և հանրային կապերի պատասխանատու Գոհար Ավագյանին հետևյալ հեռախոսահամարներով` 22 96 10 / 11/12/13/14 նրք. 5406, բջջ.` (091) 436389: