Համագործակցությունը կարևո՛ր է. ԵԱՀԿ ինտերակտիվ քարոզարշավը ձգտում է անվտանգության և համագործակցության գլոբալ տեսլականի
ՎԻԵՆՆԱ, 17 Ապրիլի 2015թ. – Այսօր մեկնարկած նոր ինտերակտիվ քարոզարշավի շրջանակներում ԵԱՀԿ-ն հրավիրում է հանրության ներկայացուցիչներին ներկայացնել լուսանկարներ, տեսանյութեր և սոցիալական մեդիա ուղերձներ այն մասին, թե ինչպես մենք կարող ենք աշխատել միասին, որպեսզի անվտանգությունը դարձնենք իրականություն և խթանենք խաղաղություն՝ համագործակցության միջոցով:
«Համագործակցությունը կարևո՛ր է» քարոզարշավի նպատակն է ցույց տալ, որ յուրաքանչյուրը՝ որպես համաշխարհային հանրության մաս, ունի իր մասնաբաժինը աշխարհը առավել խաղաղ ու ապահով վայր դարձնելու ջանքերում: Այս նախաձեռնությունը մաս է մի շարք միջոցառումների՝ նվիրված Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյակին, որը առանցքային հիմնադիր փաստաթուղթ է՝ ԵԱՀԿ ձևավորման հիմքում և ուղղորդում է անվտանգության համապարփակ մոտեցումը մինչ օրերս:
Հասարակությունը կարող է ներգրավվել՝ օգտագործելով հետևյալ հղումը՝ հաշթեգեր՝ #WeCooperate և #OSCE և իրենց հայտերը և գրառումները ներկայացնելով Twitter-ում, Instagram-ում, կամ ուղղակիորեն քարոզարշավի կայքէջում՝ www.osce.org/wecooperate և/կամ ԵԱՀԿ ֆեյսբուքյան էջում: Լավագույն գրառումները, հայտերը կհրապարակվեն կայքում՝ արժանանալով մրցանակի (gadget), որը կարտացոլի անվտանգության և համագործակցության տարբեր ոլորտներ՝ յուրաքանչյուր երկու շաբաթ, իսկ լավագույն հայտի համար՝ ԵԱՀԿ միջոցառման այց: Քարոզարշավի մանրամասները, ինչպես նաև մասնակցության կանոնները հասանելի են քարոզարշավի կայքէջում՝ www.osce.org/wecooperate: