Ռեսուրսներ
Մարդկանց թրաֆիքինգի զոհերի նկատմամբ անպատժելիության սկզբունքի արդյունավետ կիրառմանն ուղղված քաղաքականությունը և օրենսդրական առաջարկությունները
Սույն փաստաթուղթն ուսումնասիրում է անպատժելիության սկզբունքը միջազգային օրենսդրության մեջ, ցույց է տալիս այդ սկզբունքի իրագործման շրջանակը և քննարկում է այդ սկզբունքի պրակտիկ կիրառման հետ կապված մարտահրավերները: Փաստաթուղթը պատրաստվել է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գործընկերների փորձագետների համակարգող թիմի հետ սերտ համագործակցությամբ: Այն ներառում է գործնական օրինակներ և դատական գործեր, որոնք տրամադրվել են այս հարցերով զբաղվող ազգային գործակալությունների, հասարակական կազմակերպությունների և իրավաբանների կողմից, մասնավորապես՝ Հավասար հնարավորությունների և ռասիզմի դեմ Բելգիական Կենտրոնի, Հոլանդիայի թրաֆիքինգի հարցերով ազգային զեկուցողի, ինչպես նաև Միավորված Թագավորության դատարանների և իրավաբանների կողմից: Փաստաթուղթի վերջում առկա է գործնական ուղեցույց, ինչպես նաև քաղաքականության և
օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ՝ թրաֆիքինգի զոհերի անպատժելիության սկզբունքի արդյունավետ իրականացման համար:
Սույն հրատարակության մեջ արտահայտված տեսակետները, կարծիքները, մեկնաբանություններն ու այլ տեղեկատվությունը հնարավոր է չարտահայտեն Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) տեսանկյունը և չհամընկնեն ԵԱՀԿ մոտեցումների հետ, եթե ուղղակիորեն նշված չէ, որ ԵԱՀԿ-ն է հանդիսանում սույն փաստաթղթի հեղինակը: