ԵԱՀԿ գրասենյակն աջակցում է Հայաստանում մարդու իրավունքների մրցանակաբաշխությանը
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի 2012թ. – Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից հյուրընկալված ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ԵՄ հայաստանյան պատվիրակության, Հայաստանում Բրիտանական դեսպանատան եւ <<Քաունթերփարթ Ինթերնեշնլի>> կողմից համակազմակերպած միջոցառման ընթացքում հայտարարվեցին այն անհատների անունները, ովքեր աշխատում են խթանել մարդու իրավունքների պաշտպանությունը, հաշվետվողական կառավարումն ու խոսքի ազատությունը Հայաստանում:
Մարդու համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության արարողության ընթացքում ճանաչվում է քաղաքացիական իրավապաշտպանների, պետական պաշտոնյաների և լրատվամիջոցների ներկայացուցիչների ներդրումների կարևորությունը ժողովրդավարական բարեփոխումների և մասնակցային կառավարման ոլորտում:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը Epress.am նորությունների էլեկտրոնային կայքի խմբագիրներ Սոնյա Ապրեսովային, Յուրի Մանվելյանին և Արմեն Մելիքբեկյանին հանձնեց մրցանակ անաչառ և հավասարակշռված լուսաբանման և մարդու իրավունքների մասին հետևողական լուսաբանման համար.<< <> լրատվամիջոցի մարդու իրավունքներին առնչվող խնդիրների լուսաբանումը կարևոր դեր ունի հանրության իրազեկման և հասարակական քննարկումների խթանման գործում: Այսպիսի լուսաբանումը կարևոր ներդրում է Հայաստանի ժողովրդավարական վերափոխման գործում>>:
ԱՄՆ ՄԶԳ Հայաստան առաքելության տնօրեն, Ջաթինդեր Չիման` արարողության հյուրընկալը, պարգևատրեց Արթուր Սաքունցին Ազատության պաշտպանի մրցանակով: «Արթուրը պաշտպանում է բոլոր փոքրամասնություններին, հատկապես նրանց, ովքեր անհանդուրժողականության թիրախ են` ինչպիսիք են էթնիկ, կրոնական և սեռական փոքրամասնությունները: Նա չի վախենում արտահայտել արտասովոր դիրքորոշումներ` անընդհատ աշխատելով Հայաստանի ավելի լավ և ավելի բաց ապագայի համար>>, - ասաց Չիման:
Ծովինար Նազարյանին շնորհվեց <<Խիզախ կին>> մրցանակ` զինված ուժերի բարեփոխումներում իր ջանքերի համար և Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ գեներալ - մայոր Արթուր Օսիկյանին շնորհվեց <<Կառավարության ռեֆորմատորի>> մրցանակ` ոստիկանության բարեփոխումներում իր ավանդի համար, հատկապես ոստիկանության կրթական համակարգում բարելավումներ կատարելու համար: Բնապահպանության ոլորտի ակտիվիստներ Ապրես Զոհրաբյանը, Եղիա Ներսիսյանը, Գոռ Հակոբյանը, Մերի Խաչատրյանը և Ռուզաննա Գրիգորյանը ստացան <<Քաղաքացիական ակտիվություն>> մրցանակներ Հայաստանում շրջակա միջավայրի պահպանության համար իրենց քարոզարշավի համար:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ և հանդիպեց մրցանակակիրներին: Արարողությանը ներկա էին Հայաստանի պետական պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, ՀԿ և ԶԼՄ ներկայացուցիչներ: